Սեյրան Օհանյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը կմտնի առաջիկա ԱԺ նիստի օրակարգ: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն: Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի հաջորդ նիստի օրակարգում»,- ասաց նա։ Խաչատրյանը նշեց, որ այս մասին պատգամավորն արդեն տեղեկացել է։ Իսկ Ազգային ժողովի հաջորդ նիստերը կմեկնարկեն փետրվարի 7-ին։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի (պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ԱԺ իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք ԱԺ ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է ԱԺ քննիչ հանձնաժողով), հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հ
Օհանյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը կմտնի առաջիկա նիստի օրակարգ
20 января 202320 янв 2023
6
1 мин