Найти тему
Հայաստանն այսօր

ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները հունվարի 23-ին Հայաստան նոր առաքելություն ուղարկել վերաբերյալ որոշում կկայացնեն

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին կայանալիք պլանային հանդիպման ժամանակ որոշում կկայացնեն նոր առաքելություն ուղարկել Հայաստան, որը պետք է նպաստի տարածաշրջանում առկա հակասությունների կարգավորմանը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Ակնկալվում է, որ նախարարները որոշում կկայացնեն Հայաստանի համար առաքելություն ստեղծելու մասին, որպեսզի նպաստեն տարածաշրջանի կայունությանը», - ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում