Կոլումբիացի երգչուհի Շակիրան իր նախկին ամուսնուն՝ Ժերարդ Պիկեին կասկածել է դավաճանության մեջ, երբ հյուրախաղերից հետո տանը գտել է ելակի ջեմի դատարկ բանկա։ Այդ մասին գրում է Four Four Two-ը։ Բանն այն է, որ Պիկեն երբեք չի սիրել ելակի ջեմ, նշանակում է տանն այլ մարդ է եղել։ Շակիրայի և Պիկեի բաժանման մասին հայտնի դարձավ 2022 թվականի ամռանը։ Նրանք միասին էին 12 տարի։ Բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։ Նա սկսել է այցելել գիշերային ակումբներ՝ շրջապատված «տարբեր կանանցով»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ չնայած բաժանմանը, Պիկե-Շակիրա «հակամարտությունը» շարունակվում է։ Երգչուհին իր նոր երգում ակնարկներով անդրադարձել էր իր և Պիկեի բաժանությանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Շակիրան Պիկեի դավաճանության մասին իմացել է ելակի ջեմի օգնությամբ
20 января 202320 янв 2023
~1 мин