Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով տուժած 2 վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ հիվանդները գտնվում են վերակենդանացման բաժնի բժիշկների հսկողության տակ: «Երրորդ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության-բավարար»,- ասաց Թորոսյանը: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով հունվարի 19-ին մահացել է 15 զինծառայող, 3 զինծառայող գտնվում է հիվանդանոցում: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հրդեհից տուժած 2 վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր. ՊՆ
20 января 202320 янв 2023
~1 мин