Найти тему
Հայաստանն այսօր

Մի շարք հանգամանքներ կան ինձ առնչվող. Գեղարքունիքի մարզի դատախազ

Այսօր Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ դեպքի վայր էր ժամանել նաև մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը։

«Ես չեմ, որ այս դեպքով պետք է հաշվետու լինեմ, գործ է հարուցվել և պատասխանատուն զինվորական դատախազներն են»,-նշեց նա լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով իր ժամանալեու մասին հարցին։

«Ես մարզի դատախազն եմ, բայց սույն վարույթն ինձ չի առնչվում, ես չէ, որ այս դեպքով պետք է բացատրություն տամ։ Ինչ վերաբերում է իմ այստեղ լինելուն, մարզի տարածքում այս դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան, այդ պատճառով ես այստեղ եմ, իսկ թե ինչ թող մնա հետագայում»,-պարզաբանեց նա։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում