«Հանրային» հ/ը եթերում ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատասխանել է այսօր հրդեհից այրված զորանոցի անմխիթար վիճակի մասին հարցին։ «Սեպտեմբերի 13-ին, երբ հակառակորդի հարձակուման արդյունքում պայթացվել էր զորամասի տարածքը, ՀՀ Կառավարությունը զորամասի փոխարեն պատվիրել էր իտալական մոդուլային զորանոցներ։ Այդ ընկերությունն առաջարկել էր Աֆղանստանում եղած զորանոցը բերել, բայց Կառավարությունը չի համաձայնել, պահանջել է նորը, որը հիմա արդեն հասել Հայաստան»,-նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ, այնուհանդերձ, զինվորները չպետք է պահվեին այն պայմաններում, որում եղել են։ «Զինվորները տեղավորվել են այդ տներում, քանի որ Ադրբեջանը պայթացրել է հիմնական զորանոցները։ Անցել է 4 ամիս (սեպտեմբերյան ագրեսիայից - խմբ.), դա է հասցվել անել»,-ընդգծեց նա։ Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-
Զինվորները տեղավորվել են այդ տներում, քանի որ Ադրբեջանը սեպտեմբերին պայթացրել է հիմնական զորանոցները. Մարուքյան
20 января 202320 янв 2023
1 мин