Найти в Дзене
Հայաստանն այսօր

Նախկին զինվորականը Վրաստանում ավտոմատով 5 քաղաքացու է սպանել, ապա ինքնասպան եղել

Ուրբաթ գիշեր վրացական բանակի նախկին զինծառայողը Սագարեջո քաղաքի իր բնակարանի պատշգամբից ավտոմատով կրակել և վիրավորել հինգ քաղաքացու: Այս մասին հայտնում է հայտնում է Վրացական «Պիռվելի առխի»-ն՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով:

Երկրի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ սպանվածների թվում կա մի ոստիկան, ով մասնակցել է հանցագործին վնասազերծելու հատուկ գործողությանը։

Կատարված հանցագործության դրդապատճառները դեռևս անհայտ են ՆԳՆ-ին, պարզվել է, որ մինչև 2021 թվականը հանցագործը ծառայել է վրացական բանակում, մասնակցել Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելությանը։

Նախնական վարկածով՝ զինվորականը ինքնասպան է եղել, մինչ իրավապահների մուտքը բնակարան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում