«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն ունի, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ ժամը 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Քննչական կոմիտեի շենքի մոտ: «Մեզ հայտնի դարձավ, որ ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը: Այսօր լրանում է միջադեպի 5 ամիսը, ու որևէ մեկը պատասխանատվություն չի կրել»,- գրում է թերթը: Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով հարուցվել էր քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քր.օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Զոհված զինծառայողների հարազատներն այսօր կշրջափակեն Քննչական կոմիտեի շենքը. «Ժողովուրդ»
20 января 202320 янв 2023
4
~1 мин