ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը «Հանրային» հ/ը եթերում ներկայացրել է այսօր Գեղարքունիքի մարզում զորանոցի հրդեհվելու դեպքի առնչյությամբ դատախազության ունեցած նախնական տվյալները։ «Ինժեներասակրավորային վաշտի սպան, որը կոչվումով կապիտան է, գտնվել է տվյալ շինությունում և հանդիսացել է օրվա պատասախանատու հերթապահը և այնտեղ են գտնվել նաև 21 ժամկետային զինծառողներ, գիշերը 01։30 սահմաններում զորանոցի միջանցքում տեղակայված վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և տարածքում պլաստմասե տարայով ավտոբենզինը վերցրել և վերադրաձել է զորանոց և վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել։ Բոցից համազգեստը կպել է, մեխանիկորեն տարան նետել է, որի արդյունքում հրդեհը մեծ արագությամբ տարածվել է։ Գոռացել է, միջոցներ է ձեռնարկել զինծառայողներին հանելու և կրակը տարածվել է։ Մուտքն արգելափակվել է և զինծառայողները դռնից դուրս գալու միջոնցներ չեն ունեցել։ Դրսում գտնված ժակետային զինծառայոցները, որոնք ծառայության մեջ են եղել մի կերպ երկու զինծառայողների դուրս են հանել ճաղավանդակներից, սակայն ծխի և
Սպան վառարանը թեժացնելու համար ավտոբենզին է լցրել, հրդեհից հետո չի կարողացել դուրս բերել զինծառայողներին. զինդատախազ
20 января 202320 янв 2023
1 мин