Կառավարության նիստի ժամանակ նկարագրված «բենզինի տեսարանն» ընդհամենը վարկած է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է այսօր գիշերը ողբերգական պատահարի հետևանքով զոհված զինծառայողների դասակի հրամանատարը։ Ըստ նրա՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 00:30-01։00 հատվածում։ Բենիզի հետևանքով հրդեհի առաջացման վարկածի վերաբերյալ սպան նշեց, որ դա ընդամենը ենթադրություն է։ «Դա թյուրիմաց վարկած է»,-նշեց նա։ «Բանակի թուլացումը, այս «բարդակը» գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ…սրանից հետո ինչ ուզում են թող ինձ հետ անեն, դա ինձ չի հետաքրքրում»,-հայտարարեց սպան՝ հավելելով, որ ծնողները սպայակազմից են պահանջում իրենց զավակներին։ Սպայի փոխանցմամբ՝ գյուղում գազի մատակարարում չկա, վառարանն էլ վառելու համար օգտագործվել է փայտ, քարածուխ։ «Ես երեկոյան եղել եմ այստեղ, բայց այդպիսի վառելանյութ չի եղել»,-հայտարարեց նա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում