ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: Նախնական տվյալներով՝ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ե. Շ.-ն հակառակորդի կողմից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Հավելենք, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Armenia Today-ին հայտնել է, որ հակառակորդի կրակոցից հրազենայի
Զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
19 января 202319 янв 2023
1
~1 мин