Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են ԱՄՆ միջնորդությամբ սկսված տրամաբանությամբ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Գիտեք, որ տեքստի տարբերակն ԱՄՆ-ում է առաջարկվել: Բայց մեզ համար կարևոր են երաշխիքները: Կարևոր են նաև Ադրբեջանին ներկայացված Հայաստանի առաջարկները, որոնք շեշտադրված են: Մեզ համար դա առանցքային նշանակություն ունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարքն ամբողջ գործընթացի ընթացքում»,- ասել է պատգամավորը: Լրագրողի դիտարկմանը, ըստ որի պատգամավորը հաստատում է ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն արևմտյան առաջարկներն է նախընտրում համադրել Ադրբեջանի հետ, Խանդանյանն արձագանքել է. «Իմ պատասխանի վերաբերյալ ընկալումը փոքր-ինչ թույլ է, որովհետև ես ուղղակի նկարագրել եմ, թե գործընթացն ինչպես է մեկնարկել: Այն մեկնարկել է Վաշինգտոնում, բայց Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է յուրաքանչյուր հարթակում խաղաղության պայամանգրի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, և այստեղ կարևո
Խաղաղության բանակցություններն ընթանում են ԱՄՆ միջնորդությամբ սկսված տրամաբանությամբ. պատգամավոր
19 января 202319 янв 2023
1 мин