Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արցախի ճանաչումը լավագույն լուծումը կլինի. Ռուբեն Վարդանյան

Արցախի ճանաչումը լավագույն լուծումը կլինի, քանի որ Ադրբեջանը չի կարող կյանքի համար նորմալ պայմաններ ապահովել: France 24-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետ կապված իրավիճակը։ Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում, ապացույցն է այն բանի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«38 օր շրջափակման մեջ ենք։ Խափանել են գազի մատակարարումը, ունենք էլեկտրաէներգիայի, սննդի և վառելիքի պակաս։ Տնտեսությունը կանգ է առել. մենք ավելի ու ավելի ենք մոտենում հումանիտար աղետին»,-ասել է Վարդանյանը։

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հարցին ի պատասխան՝ Վարդանյանը զուգահեռ է անցկացրել Ֆրանսիայի խաղաղապահ առաքելությանը և ընդգծել, որ զորակազմի փոքր քանակը և զենքի կիրառման իրավունքի բացակայությունը բարդացնում են ագրեսիան զսպելու խնդիրը»:

Պետնախարարը տեղի ունեցածի գլխավոր մկազմակերպիչ է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմին: Պետնախարարը կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի ռեժիմի վրա և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։

Հարցին, թե ինչպես են գոյատևում Արցախի բնակիչները շրջափակման և ձմռան պայմաններում, Վարդանյանն ասել է, որ Արցախում ապրող հայերը շատ ուժեղ մարդիկ են և, չնայած զրկանքներին, պատրաստ են պայքարել իրենց անկախության համար:

«Անհրաժեշտ է օդային միջանցք ստեղծել դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ մեզ անհրաժեշտ սննդամթերքն ու դեղորայքը մատակարարելու համար»,-ասել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում