Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և հումանիտար աղետի խորացման մասին, որում նշված է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրվակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականությունը: Շարունակվող լիակատար շրջափակման և ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023թ․ հունվարի 17-ից նաև գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի եզրին։ Դրան գումարվել է նաև հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիվիստ»-ների ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը: Արցախի Հանրապետության ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողա
Հորդորում ենք միջազգային կառույցներին գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները. Արցախի ԱԺ հայտարարությունը
19 января 202319 янв 2023
1
2 мин