Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր։ Սաուդյան Արաբիայում կայացած միլանյան դերբիում «Ինտերը» 3:0 հաշվով հաղթել է «Միլանին»։ Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։ Հանդիպման հաշիվը բացվել է 10-րդ րոպեին, աչքի է ընկել Ֆեդերիկո Դիմարկոն: 21-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 77-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը դարձել է 3-րդ գոլի հեղինակ։ Հավելենք, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր
19 января 202319 янв 2023
~1 мин