Найти тему
Հայաստանն այսօր

Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերը, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է վարչապետի հավատարմությունը խաղաղությանը, և նրանք քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների վերսկսման քայլերը», - ասված է հունվարի 18-ին կողմերի միջև կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ:

Բլինքենը «խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ»: Նշվում է, որ նա նաև հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու կայուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչպես նաև «ամուր, բազմակողմանի» երկկողմ հարաբերություններին:

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում