Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ։ Այս մասին ասված է 2022 թվականին Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին ամենամյա զեկույցում, որն ընդունվել է խորհրդարանի կողմից հունվարի 18-ին։ Փաստաթղթում Եվրախորհրդարանը ողջունել է Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ փոխգործակցության ընդլայնումը, մասնավորապես, Միության դիտորդական առաքելության արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով, ինչպես նաև ընդգծել է «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման կարևորությունը ԵՄ ներկայության ընդլայնման հաշվին»: Խորհրդարանը նաև կոչ է արել ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված փորձագետների թիվը և ավելացնել առաքելության ներուժը, ինչպես նաև կոչ է արել «ուժեղացնել ներկայությունը տարածաշրջանում»: «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղ գործընթացի
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ
19 января 202319 янв 2023
2
3 мин