Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մինչ օրս ո՞ր դեպքի համար են պատասխանատվություն կրել. Մամիջանյանը՝ 16 զինվորի կյանք խլած ողբերգության մասին

Վերջին մեկ տարում 15 դեպք կարող եմ թվարկել, որից հետո ոչ միայն Պաշտպանության նախարարը, այլև վարչապետը, դիլետանտների այս ամբողջ խմբակը պետք է հրաժարական տար, մինչ օրս ո՞ր դեպքի համար են պատասխանատվություն կրել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այսօր ՊՆ N զորամասում տեղի ուենցախ ողբերգությանը, ինչի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, կան վիրավորներ:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Մամիջանյանը նշել է. «Միջազգային հարաբերությունների տեսանկյունից ՀՀ արտաքին քաղաքականությունը, եթե, իհարկե, այդպիսին գոյություն ունի, դասագրեքերի մեջ որպես նոնսենս պետք է մտնի: Առկա է «խաղաղության երկու բանակցություն»: Մեկով Արցախի վերաբերյալ հիշատակում չկա, մյուսում առկա է հիշատակում, և առկա է ինքնորոշման հնարավորություն՝ տարիներ անց: Խոսքը ռուսական առաջարկի մասին է: Աբսուրդն այն է, որ Հայաստանը պաշտոնպես հայտարարել է, որ երկու տարբերակին էլ համաձայն է»:

Մամիջանյանը շեշտել է՝ Փաշինյանն ինքն է ընդունել, որ խաղաղության օրակարգը ձախողվել է:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում