Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Տեսանյութում արցախցի երիտասարդները խոսում են հանրապետության շրջափակման մասին և կոչ անում դադարեցնել այն։ «Ես մեկն եմ այն 120 000 հայերից, ովքեր ապրում են Արցախում, որն արդեն մեկ ամսից ավել գտնվում է Ադրբեջանի կառավարության շրջափակման մեջ»,- ասում է արցախցի Դիանան։ Քարդաշյանի Instagram-ի լսարանը կազմում է 341 միլիոն հետևորդ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի
Քիմ Քարդաշյանը տեսանյութ է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման մասին
18 января 202318 янв 2023
3
1 мин