Найти тему
Հայաստանն այսօր

Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են․ Լավրով

Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովը՝ հավելելով, որ առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը հնարավոր է՝ կարգավորվի։

Լավրովը հայտնել է, թե Ադրբեջանցիները տեղեկություններ են հայտնել, որ հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է անցկացրել, այժմ մեր զինվորականներն ուսումնասիրում են դրանք։

«Այժմ մեր զինվորականներն ուսումնասիրում են դրանք»,- ասել է ռուս նախարարը։

Նա հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի երկու ուղղություններով ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

«Իհարկե, այնտեղ առանձին ամրագրված է, որ այդ ճանապարհով ռազմական բեռ չպետք է ուղարկվի»,- ընդգծել է Լավրովը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում