Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում Հայաստանի տարածք։ Այս մասին նշվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի Telegram-յան ալիքում։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ 63 մարդ է տեղափոխվել, այդ թվում ՝ 14 երեխա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: