Найти тему
Հայաստանն այսօր

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։

Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում