Կոչ ենք անում Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը։ Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Գրառումը հետևել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ում հետ, ըստ Շալենբերգի քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, Հայաստան ուղարկվող ԵՄ առաքելությունը և այլ հարցեր։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանություն