Ինչպես և անցած տարի, Թուրքիայի ԱԳՆ-ից կրկին հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և, ըստ ամենայնի, կմասնակցեմ ֆորումին, որտեղ ենթադրաբար, կլինեն նաև հանդիպումներ և քննարկումներ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ ԱԳ նախարարի՝ սա մեծ հնարավորություն է Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու և ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հասնելու համար։ Միրզոյանը դրական է գնահատել Թուրքիայի և Հայաստանի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը։ «Չնայած հատուկ ներկայացուցիչների միջև բավականին երկար ժամանակ հանդիպում չի եղել, սակայն էքսպերտային մակարդակում բավականին ակտիվ քննարկումներ են ծավալվում ամենատարբեր ոլորտների վերաբերյալ»,- հայտնեց նա։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
18 января 202318 янв 2023
1
~1 мин