Այսօր՝ հունվարի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի 5 հարկանի շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռթության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 75-ամյա Սուրիկ Մ-ն է, ով 10 օր առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած տղամարդը 3-րդ հարկից իրեն ցած է նետել. ԶԼՄ
18 января 202318 янв 2023
6
~1 мин