Հնդկաստանի վարչապետի պաշտոնական թարգմանիչ Նիլակշի Սահա Սինհան Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակվել, հայտնում է PTC News-ը։ Սինհան վարժ տիրապետում է հինդի, անգլերեն, բենգալերեն և ֆրանսերեն լեզուներին, ընդհանուր առմամբ գիտի 15 լեզու և վարչապետին ուղեկցել է արտասահմանյան 14 ուղևորությունների ժամանակ։ «Ներկայումս նա զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարի համատեղ պաշտոնը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Սինհան շուտով կսկսի կատարել իր պարտականությունները, նշված է հայտարարությունում։ 2019 թվականի մարտից Կիշան Դան Դևալը, որը նախկինում զբաղեցրել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի Գերագույն հանձնակատարի պաշտոնը, դարձել էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում