Найти тему
Հայաստանն այսօր

Գազաբալոնի տեղադրման կետում տեղի ունեցած պայթյունից փլուզում է եղել. ՆԳՆ ՓԾ

Հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ գազաբալոնի տեղադրման և սպասարկման կետի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է արտահոսած գազը։

Վերգետնյա հատվածում փլուզվել են պատեր (100 քմ), կոտրվել ապակիներ, վնասվել տարածքում կայանած «Honda Pilot», «Mercedes-Benz Vito» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

Տուժածներ Գ. Ս.-ն (ծնված 1990 թ․), Է. Մ.-ն (ծնված 2001 թ․) և Ս. Գ.-ն (ծնված 1998 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Հոգեբանը աշխատակից Թ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում