Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանն ու Թեհրանը կդառնան քույր-քաղաքներ

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր:

Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում