Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակցի նկատմամբ քրգործ են հարուցել՝ եռամսյա հավաքներին չմասնակցելու պատճառով

Ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակից Արման Ահարոնյանի նկատմամբ քրգործ են հարուցել՝ եռամսյա հավաքներին չմասնակցելու պատճառով։
Ահարոնյանը, որը մի շարք ռազմամարզական կառույցների անդամ է («Տիգրան Աբգարյան» Մարտական Ակումբ, «Պետականությունը Որպես Գերագույն Արժեք» (ՊՈԳԱ),  «Կոմանդոս Ռազմամարզական Ակումբ», «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ») Facebook-յան իր էջում հայտնել է, որ եռամսյա հավաքներին չմասնակցելու պատճառով իր դեմ քրեական գործ են հարուցել։
Ահարոնյանի գրառումից պարզ է դառնում, որ նա 2015-2017 ծառայել է Արցախում, մասնակցել Ապրիլյան պատերազմին, այնուհետև՝ 2020 թվականին մասնակցել է 44-օրյա պատերազմին (Մատաղիս, Բերձոր)՝ որպես հետախույզ։ 2022թ  սեպտեմբերին եղել է Վարդենիսում (Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն)։ «Խաղաղ ժամանակ անդամակցել, սովորել կամ կամավոր աշխատանքներ եմ իրականացրել  ռազմամարզական կառույցներում»,-հայտնել է նա։
Ահարոնյանի փոխանցմամբ՝ զինկոմիսարիատից  իրեն ծանուցել են, ինքը ներկայացել է, տվել գրավոր բացատրություն, թե ինչ պատճառով չի ներկայացել հավաքին, սակայն իր դեմ

Ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակից Արման Ահարոնյանի նկատմամբ քրգործ են հարուցել՝ եռամսյա հավաքներին չմասնակցելու պատճառով։

Ահարոնյանը, որը մի շարք ռազմամարզական կառույցների անդամ է («Տիգրան Աբգարյան» Մարտական Ակումբ, «Պետականությունը Որպես Գերագույն Արժեք» (ՊՈԳԱ),  «Կոմանդոս Ռազմամարզական Ակումբ», «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ»)
Facebook-յան իր էջում հայտնել է, որ եռամսյա հավաքներին չմասնակցելու պատճառով իր դեմ քրեական գործ են հարուցել։

Ահարոնյանի գրառումից պարզ է դառնում, որ նա 2015-2017 ծառայել է Արցախում, մասնակցել Ապրիլյան պատերազմին, այնուհետև՝ 2020 թվականին մասնակցել է 44-օրյա պատերազմին (Մատաղիս, Բերձոր)՝ որպես հետախույզ։ 2022թ  սեպտեմբերին եղել է Վարդենիսում (Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն)։

«Խաղաղ ժամանակ անդամակցել, սովորել կամ կամավոր աշխատանքներ եմ իրականացրել  ռազմամարզական կառույցներում»,-հայտնել է նա։

Ահարոնյանի փոխանցմամբ՝ զինկոմիսարիատից  իրեն ծանուցել են, ինքը ներկայացել է, տվել գրավոր բացատրություն, թե ինչ պատճառով չի ներկայացել հավաքին, սակայն իր դեմ քրեական գործ են հարուցել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում