Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել, ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային։ Այս մասին հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ մեկը Ռուբեն Վարդանյանի ազատումն է, մյուսը Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը և ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: Հաջորդ պահանջը ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։ Նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ, ըստ էության, բանակցություններ չկան, այս պահանջներն իրենց ներկայացվել են միջնորդավորված: Ենթադրվում է՝ ՀՀ իշխանությունների միջոցով, ընդ որում՝ վերջնագրի տեսքով, քանի որ շաբաթներ առաջ արցախյան կողմը հայտնել էր կոմպրոմիսի գնալու պատրաստակամության մասին, մասնավորապես, երբ դեռ միայն Կաշենի հանքն էր թեմ
Իրավիճակը դարձել է պատային․ Արցախի նախագահը խոսել է սպասվող ծանր օրերի մասին
18 января 202318 янв 2023
8
1 мин