Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կարևորությունը

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։ «Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների դուրս գալու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։

«Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների դուրս գալու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում