Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը։ Այս մասին ասված է Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ արված Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ, ուր մատնանշվել է նաև այս օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին: «Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։ Բացառիկ դաժանությամբ կատարված սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկվել են կազմակերպված տեղահանման։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս անմարդկային հանցագործության հետևանքով սպանվել է 150-300 մարդ»,- ասված է հայտարարությունում։ Ընդգծվում է, որ Բաք
Բաքվի ցեղասպան քաղաքականության հիման վրա չի կարող խաղաղություն հաստատվել. Արցախի ԱԳՆ
17 января 202317 янв 2023
2 мин