Բերձորի միջանցքի բացման ուղղված քայլ այս պահին կարող է անել միայն իշխանությունը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը: Քրիստինե Վարդանյանը նշել է նաև, որ Արցախում, իր կարծիքով, ներքաղաքական հարցերի շուրջ կարողացել են գալ կոնսենսուսի: «Ադրբեջանը շարունակում է իր միակողմանի ճնշումները, իսկ Հայաստանի կողմից չկան այնպիսի ճնշումներ, որոնք կարող են օգնել միջանցքի բացմանը: Հիմա Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ միասնականությունը չափազանց կարևոր է: Այս առումով որևէ ճաքեր չպետք է լինեն: Այդ գաղափարին պետք է ստորադասվեն ցանկացած ամբիցիաներ: Բացի այդ, ՀՀ իշխանությունների սպառնալիքի տակ որևէ որոշում, քայլ ու հայտարարություն չպետք է լինի: Այդ ամենը պետք է բացառել: Հայաստանի իշխանությունները դրա համար պատասխանատվություն չեն կրելու: Այդ բեռը մնալու է արցախցիների ու մի քանի հսզար մտահոգ հայերի ուսերին»-ասաց պատգամավորը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում առկա ներքաղաքական զարգացումներին: «Կարծես
Արցախում, կարծես թե, կարողացան գալ կոնսենսուսի. պատգամավոր
17 января 202317 янв 2023
4
1 мин
