Найти тему
Հայաստանն այսօր

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է Eadaily.com-ը: Նշվում է, որ սպասվելիք այցի վերաբերյալ հայտարարվել է այսօր՝ Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում։

Հայտնել են, որ այցը տեղի կունենա այս շաբաթ։

«Այցը երկու երկրների պաշտոնատար անձանց հետ պարբերական քաղաքական խորհրդակցությունների մաս է կազմում։ Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան անձանց հետ կարծիքներ կփոխանակվի տարածաշրջանում անվտանգության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»-ասված է հաղորդագրության մեջ:

Այցի հստակ ամսաթիվը չի նշվում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում