Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը նոր պաշտոն ունի:
Դավիթ Բաբայանն ԱՀ նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ է նշանակվել: Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում: «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Այսօր նշանակվել եմ ԱՀ նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,-գրել է Դ. Բաբայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Արցախի ԱԳ նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում