Պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, ս․թ․ հունվարի 25-ի ժամը 02։00-ից Արցախի Հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում է «Արցախէներգո» ՓԲԸ-ն: «Գործող 3 խումբը վերաձևավորվել է 4 նոր խմբի, որոնցում ներգրավված հասցեներին և ժամանակացույցին կարող էք ծանոթանալ առանձին ներկայացրած հրապարկումների մեջ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է ընկերության հայտարարության մեջ: Հովհարային անջատումների գրաֆիկը՝ հետևյալ հղմամբ: Հիշեցնենք, որ մինչ այս հովհարային անջատումներն իրականացվում էին օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գո
Արցախում վաղվանից 3 անգամ հովհարային անջատումներ կլինեն. «Արցախէներգո»
24 января 202324 янв 2023
1 мин