Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից վերահսկվող ճանապարհի վերածելու անթույլատրելիության մասին, ասվում է հայտարարությունում։ «Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը բացառապես մարդասիրական փոխադրումների համար Ադրբեջանի կողմից վերահսկվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն անօրինական են և պետք է մերժվեն»,- ընդգծում է Արցախի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: «Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։ Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականու
Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից վերահսկվող ճանապարհի վերածելու անթույլատրելիության մասին
24 января 202324 янв 2023
3 мин