77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945թ․ Երևանում: 1967-72թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1971 թվականից դասավանդել է Երևանի թիվ 2 երաժշտական ուսումնարանում: 1972 թվականից կոմպոզիցիա և տեսական առարկաներ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1980 թվականից ԵՊԿ պրոֆեսոր է: Վերջին տարիներին կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչն էր։ Հեղինակ է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների՝ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, «Սերենադ» 13 մենակատարների համար, «Նվիրում Մեծարենցին» կամերային նվագախմբի, ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 եղջերափողի համար, «Ritual» 3 ֆլեյտայի համար և այլն։ Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ֆրանսիա, Գ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը
24 января 202324 янв 2023
1 мин