Ռուսաստանը շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմ՝ Ռուսաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Հավելենք, որ Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram
ՌԴ-ն շարունակում է բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ. Պեսկով
24 января 202324 янв 2023
2
~1 мин