Հայաստանում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ: «Առաքելությունը տեղում կհետևի և կտեղեկացնի իրավիճակի մասին՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է
Հայտնի է, թե Հայաստանում ԵՄ նոր առաքելությունը քանի դիտորդ կունենա
24 января 202324 янв 2023
2
~1 мин