Հունվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է նախորդ օրը ՀՀ Ազգային ժողով ներկայացված հրաժարականը, հայտնում է ՄԻՊ լրատվության բաժինը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հիշեցնենք, որ առաջին դիմումը Քրիստիննե Գրիգորյանը Ազգային ժողով էր ներկայացվել հունվարի 23-ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ՀՀ ՄԻՊ-ը կրկնել է նախորդ օրն ԱԺ ներկայացված հրաժարականը
24 января 202324 янв 2023
1
~1 мин