Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
24 января 202324 янв 2023
~1 мин