Ադրբեջանում ռասսայական խտրականության դրսևորումների կապակցությամբ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այս մասին Twetter-ում գրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Հայաստանը 2023 թվականի հունվարի 23-ին «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» (ICERD) կիրառման գործով Ադրբեջանի դեմ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այն մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ նշված Կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումները»,-գրել է Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել էր Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» պահանջները: Ավելի ուշ՝ 2022թ․ օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայակ
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան. Եղիշե Կիրակոսյան
24 января 202324 янв 2023
2
1 мин