ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 43 623 եվրոյով: Այս մասին հայտնում է championat.com-ը՝ հղում անելով Le Parisien-ին: Ըստ աղբյուրի, խոսքը Լիոնել Մեսսիի այն մարզաշապիկի մասին է, որով նա հանդես է եկել «Անժեի» հետ խաղում, ուր ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել էր: Բացի արգենտինացի հարձակվողի մարզաշապիկից, վաճառվել է ևս 16 ֆուտբոլիստի մարզաշապիկ։ Նեյմարի համազգեստը գնել են 7894 եվրոյով, իսկ հարձակվող Մբապեի 2 մարզաշապիկների համար վճարել են համապատասխանաբար 14 083 և 15 017 եվրո: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Որքանո՞վ են վաճառվել Մեսսիի, Նեյմարի և Մբապեի մարզաշապիկները
17 января 202317 янв 2023
~1 мин