Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին: Ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների համատեքստում: Անդրադարձ կատարելով ՎԶԵԲ-ի դերակատարմանը Հայաստանի ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության բարելավման հարցերում՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՎԶԵԲ աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի` որպես ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված պետություն-մասնավոր երկխոսության արդյուն