Կառավարական կաբինետում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: «Խաչատրյանը պաշտոնի նշանակվելուց տասն օր անց՝ դեկտեմբերի 28-ին, սկսել է ազատման դիմումներ ստորագրել: Նախորդ տարվա ավարտին՝ երկու, իսկ արդեն 2023-ի հունվարի 3-ից մինչ օրս փոխվարչապետի գրասենյակում չորս ազատում է եղել»,- գրում է թերթը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխվարչապետ Խաչատրյանն առաջիկայում ազատման նոր հրամանագրեր կստորագրի ու թափուր մնացած պաշտոններում յուրայիններին կնշանակի։ Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Տիգրան Խաչատրյանը պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել. «Ժողովուրդ»
17 января 202317 янв 2023
7
~1 мин