Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱԽ քարտուղարն Արցախի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում