Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և թեմի հոգևոր դասի, օծվել և բացվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մի շարք պաշտոնյաներ սարուխանցիների հետ միասին մասնակցել են հանդիսավոր արարողությանը։ Օծման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի Սարուխանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանն ընթերցել է Ամենայն Հայոց Հայրապետ Ն․Ս․Օ․ Տ․Տ․Գարեգին Երկրորդի կոնդակը, որով Վեհափառ Տերն իր շնորհավորական ուղերձն է հղել Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմին, մարզային իշխանություններին ու ժողովրդին և «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի է արժանացրել եկեղեցու կառուցման հովանավոր և բարերար Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։ Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով է պարգևատրեցի Արայիկ Ավ
Սարուխան գյուղում օծվել և բացվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին
16 января 202316 янв 2023
1
1 мин