Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մխիթարյանի պատասխանը զայրացրել է ադրբեջանցիներին․ ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային այն բանի համար, որ իտալական «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գծել է Հայաստանի քարտեզն Արցախի հետ միասին՝ պատասխանելով հարցին՝ «որտեղի՞ց ես»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատասխանելով «որտեղի՞ց ես» հարցին, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ: Մխիթարյանը նաև պատմել էր Երևանի մասին, որտեղ ծնվել է, իր կարիերայի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում