Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանը խոսում է պահանջատիրական դիրքից, լռելն անընդունելի է․ Արամ Ա

Աշխարհաքաղաքական պայմանները ի նպաստ մեզ չեն, Ադրբեջանն էլ խոսում է պահանջատիրական դիրքից՝ հայտնել է Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ պատասխանելով հարցին, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը դարձել է հուսահատ, Արցախի ապագան էլ անորոշ է, փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը։

«Հայաստանի բարեկամ նկատուող երկիրները սկսած են ժողովրդային բացատրութեամբ, իրենց գինիին մէջ ջուր խառնել, եւ 44-օրեայ պատերազմէն Թուրքիոյ զօրակցութեամբ յաղթական դուրս ելած Ազրպէյճանը պահանջատէրի դիրքով կը խօսի Հայաստանին հետ։ Այս կացութեան դիմաց, դիտեցէք մեր կեանքը. ներքին բաժանումներ ու փոխադարձ ատելութիւն»,- նշել է նա։

Արան Ա-ն նշել է, որ Հայաստանի անվտանգության, անկախության և ինքնիշխանության պահանումը, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը պետք է ամեն բանից ի լինեն։ Նա շեշտել է, որ դա ի կատար ածելու համար պետք է հեռու մնալ զգացմունքային, տեսական, հռետորական և լոզունգային մոտեցումներից։

Նա ընդգծել է, որ պետք է նստել և իրատես որոշումներ կայացնել, հակառակ դեպքում հուսահատության, հուսախաբության և անորոշության տակ ընկճված կշարունակվի նահանջի ճանապարհը։ Արամ Ա-ի խոսքով՝ նման իրավիճակում լուռ մնալը եկեղեցու, իրենց համար անընդունելի է։

«Մենք մեր ժողովուրդին յոյս ներշնչող, մեր ժողովուրդին հաւատքը կռանող, հայրենիքի անկախութեան ու իրաւունքներու պաշտպանութեան մեր ժողովուրդին յանձնառութիւնը աւելի ամրացնելու կոչումը ու պարտաւորութիւնը ունինք»,- ասել է նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում